
«Elite Group» – ի հետ համագործակցությունը նպատակ ունի միասին իրականացնել նոր, բարձրորակ նախագծեր, որոնք կձևավորեն նոր ստանդարտներ շինարարական և բնակելի տարածքների զարգացման ոլորտում:
Մեր համագործակցությունը կմիավորի երկու կազմակերպությունների տարիների փորձը, նորարարական մոտեցումները և բարձրակարգ մասնագիտական հմտությունները՝ շուկային առաջարկելով բացառիկ նախագծեր, որոնք կդառնան օրինակելի՝ ինչպես ճարտարապետական, այնպես էլ որակական չափանիշներով:
Համագործակցության հիմնական նպատակներն են՝
- Նորարարական նախագծերի իրականացում՝ ժամանակակից ճարտարապետական լուծումներով։
- Բարձրակարգ շինարարական ստանդարտներ՝ օգտագործելով առաջատար տեխնոլոգիաներ։
- Հարմարավետ և անվտանգ միջավայրերի ձևավորում՝ բազմաբնակելի և կոմերցիոն տարածքների համար։
- Համապատասխանություն միջազգային որակական չափանիշներին՝ ապահովելով շինարարական բացառիկ ստանդարտներ։
Մենք հավատում ենք, որ այս համագործակցությունը նոր մակարդակ կհաղորդի ոլորտին։